Իրանի մեծարգո առաջնորդ.«Ղոդսի համաշխարհային օր՝ իմպերիալիստների դեմ պայքարի խորհրդանիշ»
Հունիսի 21-ին, համալսատանների մի խումբ դասախոսների, գիտխորհուրդների անդամների, հետազոտողների և համալսարանական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լուսաբանելով բարդ ու փոփոխական ապագայում ուսանողների դաստիարակման ու համաշխարհային մասշտաբով Իրանը բարձունքի վրա պահելու մեջ դասախոսների դերը, մեծարգո առաջնորդը չափազանց կարևոր է համարել Ղոդսի համաշխարհաին օրը:
ԻԻՀ առաջնորդն ընդգծել է երկու կարևոր խնդիրներ, որոնք հիմնական դերակատարություն ունեն ակտիվ ու հեղափոխական հասարակության ինքնության և իսլամական հեղափոխության ազատարար գաղափարների մեջ:
Առաջին խնդիրը համալսարանների առաքելությունն է գիտության արտադրության և հավատարիմ ուժերի պատրաստման մեջ, որոնք կարողացել են համալսարանները վերածել գիտության, նորարարության և ազդեցության կենտրոնների:
Դասախոսների և ուսանողների ջանքերի շնորհիվ, համալսարանները կարողացել են դերակատարություն ունենալ հեղափոխական կառույցների, այդ թվում` «Պահապանների կորպուսի և Վերակառուցման Ջիհադի» ձևավորման մեջ և այդ քայլի շնորհիվ առաջադիմության չափազանց կարևոր առիթ է ստեղծվել Իրանի և իսլամական հեղափոխության համար:
Երկրորդ կարևոր խնդիրը՝ աշխարհում փոփոխությունների ու առաջադիմությունների արագ տեմպերը հաշվի առնելն է: Բոլորը, մասնավորապես` երիտասարդ ուսանողները, պետք է դաստիարակվեն նմանօրինակ աշխարհի հետ առճակատվելու համար:
Ն.Վ. առաջնորդը նշել է.«Տարածաշրջանային և միջազգային մակարդակով արագ զարգացումները մեկնաբանության կարիք ունեն, ինչի համար էլ անհրաժեշտ է տարբեր խնդինրների մասին գիտություն, ինքնագիտակցություն ու անկախության առկայություն»: Այսօր այն հասարակություններն են կարող իրական անկախություն ու ինքնություն ունենալ, որոնք կատարելապես իրազեկ են իրենց շուրջ անցնող խնդիրներից և իրենց սեփական կարծիքն ունեն տարբեր խնդիրների վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս հեղափոխական շարժումը պետք է ուղեկցվի քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային դինամիկությամբ: Քանի որ հակառակ դեպքում ավելանալու են խոցելիության ռիսկերը և երկրի ճակատագիրը գերտերությունների հսկողության տակ է ընկնելու: Նմանօրինակ հայեցակարգով մի երկիր կարող է վայելել պատասխանատու և դինամիկ հասարակություն առկայությունը և կարող է նաև ճակատագրական ու արդարատենչական հարցերի մասին իր ուղերձը հղել աշխարհին: Պաղեստինի խնդրի նկատմամբ Իրանի հայեցակարգը օժտված է այս հատկություններով և Իրանի ժողովուրդը ամուր ու հզոր դիրքից է պաշտպանում իր և պաղեստինցիների իրավունքները: Մեծարգո առաջնորդը շեշտել է, որ ներկայիս աշխարհում պետք է զգոն լինել և փակ աչքերով անտարբեր չանցնել շրջապատի խնդիրների կողքից:
Նա հավելել է, որ Ղոդսի համաշխարհային օրը միայն իր հայրենիքից ու բնակավայրից արտաքսված ժողովրդի պաշտպանության օրը չէ: Այսօր Պաղեստինի պաշտպանությունը դրանից ավելի մեծ ու ծավալուն իրականության պաշտպանությունն է»:
Այս զգայուն ժամանակահատվածում Պաղեստինի խնդրի նկատմամբ Իսալամական հանրապետության կողմից ցուցաբերվող ուշադրությունը ճակատագրական ազդեցություն ունի պաղեստինի խնդրի ու իմպերիալիստների կողմից հետապնդվող նպատակների ծանոթացման հարցում»: