Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է թշնամիների դեմ իսլամ աշխարհի հստակորեն դիրքորոշվելը
(last modified Mon, 26 Jun 2017 08:37:36 GMT )
Հունիս 26, 2017 13:07 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է թշնամիների դեմ իսլամ աշխարհի հստակորեն դիրքորոշվելը

Երկուշաբթի օրը, Ֆեթրի բարեբաստիկ տոնի աղոթքի քարոզներում, պարզաբանելով իսլամ աշխարհի հարցերը, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամ աշխարհը, հատկապես մտավորականներն ու գիտնականները պետք է Իրանի նման հստակորեն դիրքորոշվեն թշնամիների նկատմամբ, անգամ եթե ոտնձգիչներն ու զոռբաները դժգոհեն»:

Շնորհավորելով Ֆեթրի բարեբաստիկ տոնը, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ իսլամական երկրների խնդիրները խորապես խոցել են իսլամին և իսլամ աշխարհը պետք է հովանավորի Եմենի ժողովրդին և նողկանք դրսևորի այն զոռբաների նկատմամբ, որոնք ռամազան ամսվա օրերին հարձակումներ իրականացրին այդ երկրի ժողովրդի դեմ:

Մի քանի տարի է, որ իսլամ աշխարհը ճգնաժամ է դիմագրավում: Իսլամական զարթոնքը չնայած սկզբում ժողովրդական միասնական շարժում էր, սակայն ընդհանուր ղեկավարի և հստակ դիրքորոշումների բացակայության պատճառով, չիրագործվեց: Թշնամիները չարաշահելով այդ խառնաշփոթ վիճակը, ճգնաժամ առաջացրին իսլամ աշխարհում: 2011թ. Բահրեյնի ժողովուրդը խաղաղ հեղափոխություն սկսեց և չնայած այն դեռ շարունակվում է, սակայն բահրեյնցիների պահանջների նկատմամբ իսլամ աշխարհի անտարբերության և նրանց չաջակցելու պատճառով, Ալե Խալիֆայի վարչակազմը ճնշում է ժողովրդին և հանդգնորեն անարգում է բահրեյնցի հոգևորականներին: Բահրեյնում այսօր զինվորականների միջոցով շրջափակված է բարձրաստիճան հոգևորական՝ Շեյխ Իսա ղասեմի բնակարանը և բահրեյնցիները ծանր խոշտանգումների են ենթարկվում:

Բահրեյնում ճգնաժամի շարունակման պատճառը պետք է որոնել իսլամ աշխարհում ընդհանուր քաղաքականության բացակայության մեջ:

Եմենում նույնպես ծանր պայմաններ են տիրում և ռամազան ամսվա ընթացքում անմեղ եմենցիները սաուդցի ոտնձգիչների հարձակումների թիրախում էին գտնվում: Եմենը օդային ու ծովային շրջափակման է ենթարկված և տարբեր տեսակ անմարդկային ոճրագործություններ է իրականացվում այդ երկրի դեմ:

Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի հարցերով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համադրման գրասենյակը հայտարարել է, որ չնայած ներկայացված պահանջներին, ռամազան ամսվա ընթացքում Եմենի ժողովուրդն ու այդ երկրի հիմնաշենային կառույցները ավիահարձակումների ենթարկվեցին , ինչը մարդկային ու միջազգային իրավունքների բացահայտ խախտում է համարվում:

Եմենում առողջապահության, բուժման ու սննդի վիճակը չափազանց անտանելի է: Բուժման ու առողջապահական կենտրոնների ավերվելու պատճառով եմենցիները մահանում են խոլերայի վարակից: ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ օրական խոլերայի վարակի հինգ հազար դեպք է գրանցվում: Ներկայումս ավելի քան 200 հազար մարդ տառապում է այդ հիվանդությամբ:

Նման պայմաններում իսլամ աշխարհից ակնկալվում է նողկանք հայտնել ամերիկացի ու սաուդցի զոռբաների նկատմամբ և հովանավորություն ցուցաբերել Եմենի իրավազրկված ժողովրդին:

Պիտակ