Հուլիս 21, 2017 13:48 Asia/Tehran
  • Իրանի դիվանագիտական անձնկազմի կրճատում. Քուվեյթի խաղը Սաուդյան Արաբիայի խաղադաշտում

Այն բանից հետո, երբ Քուվեյթը որոշեց «Աբդոլալի» կոչվող դատական գործի շրջանակում քայլեր վերցնել Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակով, Իրանի ԱԳ նախարարություն կանչվեց Թեհրանում այդ երկրի դեսպանատան գործերի հավատարմատարը:

Հինգշաբթի օրը Աբդոլալի կոչվող դատական գործի շրջանակներում, Քուվեյթի ԱԳ նախարարությունը հրահանգել է, որ այդ երկրում կկրճատվի Իրանի դիվանագիտական անձնակազմը: Այդ քայլից հետո Թեհրանում Քուվեյթի դեսպանատան գործերի հավատարմատարը ԱԳ նախարարություն կանչվեց և Քուվեյթի վերաբերմունքի դեմ Իրանի բողոքների հետ միաժամանակ տեղեկացվեց Իրանի կողմից Թեհրանում Քուվեյթի դիվանագիտական անձնակազմի կրճատման հավանականության մասին:

2015թ. ի վեր Քուվեյթում ընթացքի մեջ է «Աբդոլալի» կոչվող դատական գործը: Դատավարությունների ընթացքում Քուվեյթի պաշտոնատարները «Աբդոլալի» խմբին մեղադրել են ահաբեկչության ու լրտեսության մեջ և ապա հայտարարել են, որ այդ խումբը կապված է Իրանի հետ: Ղասեմիի խոսքերով հիշյալ դատական գործի լսումների ընթացքում, Քուվեյթի պատասխանատուներին բազմիցս ասվել է, որ այդ խումբը կապված չէ Իրանի հետ: Այժմ հարց է առաջանում, որ Պարսից ծոցի տարածաշրջանի ճգնաժամային և զգայուն իրադրությունում՝ նման արկածախնդրական քայլերով Քուվեյթը ի՞նչ նպատակ է հետապնդում:

Հարևան երկրների ու Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում, Իրանի ուշադրության կենտրոնում է  համատեղ գործակցությունը: Տարածաշրջանում տեղի ունեցած ճգնժամերի ֆոնին, որպես առաջին քայլ Իրանը միշտ խորհրդակցել է Քուվեյթի հետ: Կատարի և Արաբական 4 երկրների միջև ծագած անհանդարտությունների ընթացքում Իրանը որևէ երկրի կողմը չի անցել և ծագած ճգնաժամի կարգավորման համար բանակցություններ է սկսել Քուվեյթի հետ: Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում Իրանը միշտ հաշվի է առել «Կայունությունն ու կայուն անվտանգությունը» և «Խաղաղ համակեցությունը», որոնք համարվում են Իրանի դերակատարության հիմնական սկզբունքները և այդ շրջանակներում Իրանը պատասխանատվությամբ է մոտեցել տարբեր խնդիրներին:

Ի տարբերություն Իրանի կան երկրներ, որոնք տարվելով արկածախնդրությամբ քայլում են երկրների լավ հարաբերությունների խափանման ուղղությամբ և միջավայրը պղտորելով փորձում են հետապնդել իրենց անձնական նպատակները: Հենց այս շրջանակներում էլ կարելի է քննարկել արտաքին քաղաքականության  փոփոխության հարցով արաբական 4 երկրների կողմից Կատարի վրա բանեցված ճնշումները: Իրանի հետ հարաբերությունները խզելու հարցով Կատարի վրա գործադրվող ճնշումները, «Մուսուլման եղբայրները» և Դոհայում Թուրքիայի բազայի արձակումը, բխում են անհատական շահերից: Տարածաշրջանում ի տարբերություն Իրանի պատասխանատու մոտեցման Սաուդյան Արաբիան քայլում է իրանաֆոբիայի տարածման ուղղությամբ և և Իրանի դեմ ներկայացրած անհիմն մեղադրանքներով փորձում է բոլորին ներքաշել իր խաղի մեջ:

«Աբդոլալի» կոչվող դատական գործի պատրվակով Քուվեյթում Իրանի դիվանագիտական անձնակազմի կրճատումը ցույց է տալիս, որ Քուվեյթը խաղում է Սաուդյան Արաբիայի խաղադաշտում: Մի բան, որ Կատարը առայժմ չի ընդունել՝ խաղալով սաուդցիների խաղի կանոններով և արտաքին քաղաքականության ոլորտում ընդունելով նրանց խնամակալությունը:

Պիտակ