Սեպտեմբեր 08, 2017 13:21 Asia/Tehran
  • Մյանմայում մուսուլմանների ցեղասպանությունը

Հակադարձելով Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությանը, Իրանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, թուիթերում աիված գրառման մեջ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը շարունակելու համար միջազգային հանրության թույլտվությունը ոչ մի արդարացում չի կարող ունենալ:

Մյանմայում մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի և ծայրահեղական բուդիստների ոճրագործությունների նոր ալիքի դեմ բողոքում են նաև մարդու իրավունքների կեղծ պաշտպանները, սակայն գործնականում ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

Նրանք, ովքեր երեկ նոբելյան խաղաղության մրցանակ են շնորհել Մյանմայի գործող արտգործնախարար՝ Անգ Սան Սուչիին, այսօր դիտում են նրա իմաստալից լռությունը: Օրեր առաջ, Անգ Սան Սուչին հերքելով Մյանմայում մուսուլմանների սպանությունը, պաշտպանեց Ռախին նահանգում այդ երկրի բանակի գործողությունները:

Ռոհինգյա մուսուլմաններն ամենաիրավազրկված փոքրամասնությունն են աշխարհում:  Ռախին նահանգի մասին հրապարակված պատկերները դիտելով միակ հարցը որ ծագում է ազատատենչ մարդու մտքում, մարդկության դեմ ոճրագործությունն ու ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունն է: Ռախին նահանգում վառելը, գլխատելը, կանանց բռնաբարելը ոչ մի կերպ չի կարելի պաշտպանել, իսկ այս ամենի նկատմամբ միջազգային հանրության, Մյանմայի հարևան պետությունների, ՄԱԿ-ի և ամենակարևորը Իսլամական համագործակցության կազմակերպության պասիվ վերաբերմունքը մարդկայնության մահվան մասին են վկայում:

Մեծ պոտենցիալ գոյություն ունի ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությանը վերջ դնելու համար, սակայն մարդու իրավունքների և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը վերահսկող կառույցների պատասխանատուները չեն օգտվում այդ հնարավորությունից: Նման պայմաններում Մյանմայի բանակը պահը հարմար է համարում մուսուլմաններին կոտորելու համար, միաժամանակ Անգ Սան Սուչին  լռություն է պահում մուսուլմանների սպանության նկատմամբ: 

Նման դիրքորոշումները տեսնելով, մեծանում են ակնկալիքները միջազգային իրավունքների պաշտպան կազմակերպություններից, որպեսզի հետագայում վերջիններս ավելի ուշադիր լինեն խաղաղության նոբելյան մրցանակի շնորհման հարցում: Մարդու իրավունքների պաշտպան լինելու հավակնություն ունեցող անձի աչքերի առջև ռոհինգյա մուսուլմաններին կոտորելը հաստատում է այն փաստը, որ մարդու իրավունքների հարցը կրկին միջոց է ծառայել:

Ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել Մյանմայում տիրող իրավիճակը: ՄԱԿ-ը և ամենակարևորը Իսլամական համագործակցության կազմակերպությունը պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել և կանխել Մյանմայում պատմական արմատներ ունեցող փոքրամասնության ոչնչացումը:

Հինգշաբթի օրը, Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանին տված ասուլիսում, խոսելով Մյանմայի Արաքանի շրջանում մուսուլմանների ներկայության մասին, Թայլանդում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն ասել է.«Մուսուլմաններն այդ տարածքի տեղաբնիկներն են և մինչև 1936 թ. Արաքանի ժողովուրդը խոսում էր պարսկերեն լեզվով: 1982թ. Մյանմայի կառավարությունը օրենք վավերացրեց, որի համաձայն Մյանմայում ապրող 144 ազգություններից 135-ին Մյանմայի քաղաքացիություն շնորհվեց: Այդ օրենքի համաձայն մուսուլմաններն այդ տարածքից քաղաքացիություն չստացան և բռնի գաղթի ենթարկվեցին»:

 

Պիտակ