Նոյեմբեր 30, 2017 12:19 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի նստաշրջանը՝ «Նավթի արտահանումների կրճատման ծրագիր» ունենալու անհրաժեշտությունը

Հինգշաբթի օրը Վիեննայում ՕՊԵԿ-ի կենտրոնատեղիում անցկացվում է նավթ արտահանող երկրների 173-րդ գագաթնաժողովը: Նավթի համաշխարհային շուկայի ներկա իրավիճակի պահպանմանն ուղղված ջանքերը ՕՊԵԿ-ի այս նստաշրջանի կարևորագույն նպատակն է հայտարարվել:

Այդ շրջանակներում չորեքշաբթի գիշեր Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարար Բաիժան Նամդար Զանգանեն նշել է.«Իրանը համաձայն է ՕՊԵԿ-ի նավթի արտահանումների ծավալի կրճատման համաձայնության երկարաձգման 6 կամ 9-ամսյա երկու շրջաններին»:

ՕՊԵԿ-ի 173-րդ նստաշրջանում քննարկվելիք խնդիրը՝ 6 կամ 9-ամսյա ժամկետով ՕՊԵԿ-ի նավթի արտահանումների ծավալի կրճատման համաձայնության երկարաձգումն է: Թվում է թե ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրների ընկերակցությամբ այդ կազմակերպության անդամ երկրները մինչև 2018թ. ավարտը կերկարաձգեն նավթի արտահնումնրաի ծավալի կրճատման ծրագիրը: Սրանից առաջ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների ընկերակցությունը և նավթարդյունբերության ոլորտում Իրանի կառուցողական դիվանագիտությունը հանգեցրեց 2016թ. նավթի արտահանումների ծավալի կրճարման մասին պատմական համաձայնությանը: Համաձայնության արդյունքում հօգուտ ՕՊԵԿ-ին անդամակցող երկրների ինչ-որ չափով կայունացան նավթի համաշխարհային շուկաները և ամենակարևորն այն որ նավթի արտահանումների կրճատման ծրագրից բացառվում էր Իրանը: Նավթարդյունաբերության ոլորտում Իրանի դիվանագիտությունը այդ կառույցի մյուս անդամներին համոզեց, որ ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով նավթի համաշխարհային շուկայում իր դիրքերը կորցրած Իրանը չի ներառովում ՕՊԵԿ-ի այդ համաձայնության մեջ:

2016թ. նոյեմբերի 30-ին անցկացված սեղմ բանակցությունների ընթացքում ՕՊԵԿ-ի անդամները համաձայնության եկան, որ նավթի արտահանումները հասցնեն օրական 32 մլն. 500 հազար բարելի, որը ցույց է տալիս, որ օրական 1 մլն. 200 հազար բարել կարճատվել են ՕՊԵԿ-ի արտահանմումները: Այդ կարևոր համաձայնությունից հետո ՕՊԵԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես համաձայնության եկան օրական 1 մլն. 600 հազար բարելով կրճատել իրենց նավթի արտահանման ծավալները: Օրական 300 հազար բարել նավթի արտահանման կրճատմամբ ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրների ամենախոշոր նավթարդյունահանող ՌԴ-ն առաջատար դիրք է զբաղեցնում:

Ի վերջո 2017թ. հունվարից գործադրման հանձնվեց այդ համաձայնությունը և ՕՊԵԿ-ի նախորդ նստաշրջանում նույնպես Նավթի ու Էներգետիկայի նախարարները համաձայնության եկան մինչև 2018թ. մարտ ամիսը երկարաձգել համաձայնության գործադրման ժամկետը: Այս անգամ ևս ՕՊԵԿ-ի անդամներին ընկերակցում էին այդ կառույցի ոչ անդամ երկրները:

Վիեննայում ՕՊԵԿ-ի քարտուղարության հայտարարության համաձայն՝ ներակայումս մեկ բարել նավթի գինը կազմում է 61 դոլար 31 ցենտ, որին համաձայնություն են տվել ՕՊԵԿ-ի անդամակցող և ոչ անդամ երկրները: Այն շրջանակներում երեքշաբթի օրը Էմիրություների էներգետիկայի նախարար Սոհեյլ Ալ-Մազրաաին նշել է.«Անցյալ տարվա համեմատությամբ նավթի շուկան ավելի լավ վիճակում է գտնվում, ինչը նավթարդյունահանող երկրների կողմից նավթի արտահանումաների ծավալի կրճատման համաձայնությանը հավատարիմ մնալու հետևանքն է»:

Հաշվի առնեով ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ նավթարդյունահանող երկրների ներկա իրավիճակը, անհրաժեշտ է թվում պահպանելով ներկա իրավիճակը, հավատարիմ մնալ «նավթի արտահանումների ծավալի կրճատման ծրագրին» և իվերջո հօգուտ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների շահերի ավելացնել նավթի համաշխարհային գինը:

Պիտակ