Հունիս 21, 2018 19:51 Asia/Tehran
  • Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի պատմական թշնամության նոր դրսևորումները

Իրանի ԱԳ նախարարը հոդված է հրապարակել, որում պատասխանել է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ Պետքարտուղարի վերջերս արած անհիմն հայտարարություններին: Հոդվածում նախարարն անդրադարձել է կարևոր կետերի, այդ թվում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատմական թշնամությանը և այն որ այդ երկրիը պետք է հատուցի դրա համար:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն 2018 թվականի մայիսի 21-ին անհիմն ու միջամտողական հայտարարություններով հանդես եկավ, Իրանի դեմ սպառնալիքներ հնչեցրեց ու անհիմն պահանջներ առաջադրեց, որոնք բխւո են Իրանի ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի պատմական թշնամությունից: Այդ մասին վկայում են Իսլամական հեղափոխության 40-ամյա պատմության ընթացքում այդ երկրի դրսևորած թշնամանքի  բազմաթիվ դեպքերը: Մայք Պոմպեոն այն դեպքում է Իրանին մեղադրել ահաբեկչությանն աջակցելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, երբ ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ-ի  վերաբերմունքը ցույց է տալիս, որ Միացյալ նահանգները ագրեսոր և միջազգային դաշինքները խախտող երկիր է: 

ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների, այդ թվում Դոնալդ Թրամփի գլխավորած գործող կառավարության վարած քաղաքականությունները դարձել են սպառնալիք աշխարհի համար, որոնք դրսևորվել են ավերիչ, սպառնալի ու ճնշումների  միակողմանի կողմնորոշման շրջանակում: Թրամփի Պետքարտուղարը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այն դեպքում պայմաններ դրեց Իրանի առջև և Թեհրանին սպառնաց, երբ Իսլամական հեղափոխության 40-ամյա փորձը լավ դաս է ամերիկացիների համար, որպեսզի հասկանան,որ  պետք է հարգանքով խոսեն Իրանի ժողովրդի հետ:

Իր հոդվածում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակորեն պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարին: Նա գրել է.«ԱՄՆ Պետքարտուղարը պետք է գիտակցի, որ Իրանի ժողովուրդն անցած չորս տասնամյակների ընթացքում արժանապատվորեն դիմակայել է ԱՄՆ-ի ոտնձգություններին ու ճնշումներին, այդ թվում՝ պետական հեղաշրջման իրականացման փորձին, ռազմական միջամտությանը, պարտադրյալ պատերազմում ագրեսորին ցուցաբերած աջակցությանը, միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և նույնիսկ իրանական մարդատար ինքնաթիռի կործանմանը և այլն»:

Այս դիմադրությունն այսօր տարբեր կողմեր է ստացել: Մայք Պոմպեոյի նման անձանց հայտարարություններն անշուշտ չեն փոխելու Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի պատմական բնույթը և այդ երկրի տարածաշրջանային տեղաշարժերը: Միացյալ նահանգների կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբակցությանը ցուցաբերվող աջակցությունը, «Մոսադ»-ի հետ համագործակցության շրջանակում Իրանի միջուկաբան-գիտնականներին սպանելու գործում այդ երկրի դերակատարությունը, Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ժամանակ Սադդամի բաասական ռեժիմին ցուցաբերվող սպառազինական աջակցությունը և ավելի քան 290 ուղևորներով ու անձնակազմով Իրանի ուղևորատար ինքնաթիռի կործանումը Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների ցուցաբերած վերաբերմունքների մի քանի օրինակներն են: Նման վերաբերմունքները  հակաքարոզչություններով ու պատրանքներով չեն մաքրվելու Իրանի ժողովրդի պատմական հիշողությունից: ԱՄՆ-ի պետական այրերը նախապայմաններ դնելու փոխարեն պետք է պատասխան տան իրենց արածների համար ու Իրանի ժողովրդին հատուցեն  գործած տարբեր ոճիրների համար:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն սույն թվականի  մայիս 21-ին Իրանին մեղադրեց տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ: Սակայն պատմական փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի ստեղծած ահաբեկիչներն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո սպանեցին հազարավոր իրանցիների, իսկ այսօր նրանց պարագլուխներն ապրում են ապահով որջերում:

ԱՄՆ-ի հենց այդ վերաբերմունքն ու քաղաքականությունն անապահովություն ու ահաբեկչություն են տարածել արևմտյան Ասիայում: Ներկայումս Իրանի իսլամական հանրապետությունը, որպես պատասխանատու  երկիր, պայքարում է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ: Ինչպես Իրանի ԱԳ նախարարն է գրել իր հոդվածում.«ԱՄՆ-ի  կառավարության վարած քաղաքականությունը ոչ միայն այդ երկրի կառավարության նկատմամբ Իրանի ժողովրդի անվստահության պատճառներից մեկն է, այլև աշխարհում, հատկապես արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության, պատերազմի ու անապահովության տարածման հիմնական պատճառներից է համարվում»:

Պիտակ