Օգոստոս 02, 2018 19:44 Asia/Tehran
  • TAC դաշինքին միանալը քաղաքա-տնտեսական հաղթանակ է Իրանի համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը միացավ  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ASEAN) կապված համագործակցության ու բարեկամության դաշինքին(TAC): Ինտեգրման փաստաթղթերը հինգշաբթի օրը Սինգապուրում ստորագրել  են Իրանի ԱԳ նախարարն ու ասոցիացիայի անդամները:

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) ԱԳ նախարարների 51-րդ նստաշրջանի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ստորագրեց Հարավարևելյան Ասիայի  համագործակցության ու բարեկամության դաշինքին (TAC) Իրանի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը:

TAC-ը որպես խաղաղության դաշինք, 1976 թվականին կյանքի կոչվեց ASEAN-ի հինգ հիմնադիր երկրներ՝ Սինգապուրի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Թաիլանդի,  և Ֆիլիպինների  նախաձեռնությամբ:

TAC դաշինքը,  որի սկզբունքները հիմնված են խաղաղ գոյակցության, երկրների ինքնիշխանության հարգման, համագործակցության և սպառնալիքներին ու բռնություններին դիմակայելու վրա, հանդիսանում է ASEAN-ի ենթակառուցվածքը: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան ունի 10 անդամ:

TAC-ն իր գոյության և նպատակաուղղված պլանավորման ընթացքում տարածաշրջանային դաշինքից վերածվել է վերտարածաշրջանային և ապա միջտարածաշրջանային դաշինքի,իսկ այժմ Հարավարևելյան Ասիայի տնտեսական գոտուց դուրս գտնվող անդամ ունի: TAC  դաշինքն ունի 36 անդամ և վերածվել է ազդեցիկ բլոկի: TAC  դաշինքին ԵՄ-ի և նույնիսկ ԱՄՆ-ի անդամակցությունը կարևորում է այս բազմաֆունկցիոնալ դաշինքի  նշանակությունը, որում Իրանի ներկայությունն առավել քան երբևէ ցուցադրում է TAC դաշինքի ազդեցիկությունը:

TAC դաշինքին անդամակցելը քաղաքական և տնտեսական երկու կարևոր առումներով կարելի է գնահատել: Քաղաքական առումով, այս նշանակությունը կրկնպատկվում է միջազգային ասպարեզում: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, և փորձում է Իրանին քաղաքական առումով մեկուսացնել աշխարհում, Հարավարևելյան Ասիայի բարեկամության ու համագործակցության դաշինքին (TAC) միանալը ցույց է տալիս Իրանի նշանակությունը որպես ազդեցիկ երկիր տարածաշրջանային, վերտարածաշրջանային ու միջտարածաշրջանային իրադարձություններում:  TAC դաշինքին Իրանի անդամակցությունը կրկին անգամ ապացուցեց,որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ դուրս գալուն հաջորդող շրջանը ՀԳՀԾ-ին նախորդող շրջանի նման չի լինի և Իրանի իսլամական հանրապետությունն իր գեոպոլիտիկական դիրքի բերումով ինչպես հաղորդակցական կամուրջ հանդես կգա աշխարհում :

Քաղաքական նկառումներից զատ, այն ինչ կրկնապատկում է TAC դաշինքին  Իրանի անդամակցության նշանակությունը, դրա տնտեսական  կողմն է: Հարավարևելյան Ասիան տնտեսական հսկայական պոտենցիալ ունի և Իրանի միանալը դաշինքին կընդլայնի ASEAN-ի տնտեսական բլոկի հետ Իրանի առևտրային կապերը: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան 5-րդ հզոր տնտեսական բլոկն է աշխարհում, որի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կնշանակի տնտեսական համագործակցություն ծավալել տնտեսական կարողության տեր երկրների հետ: Գիտության ու արդյունաբերության փոխադրումը, արտասահմանյան կապիտալի ներգրավումը, զբոսաշրջության ոլորտում գործունեությունը,նավթազտարան կառուցելը, ֆինանսական ու բանկային համագործակցությունը  կարող են ուշադրության առնվել Իրանի և  ASEAN-ի միջև տնտեսական հարաբերությունների շրջանակում: ՀԳՀԾ-ից հետո ցանկացած տնտեսական նախաձեռնություն Իրանի Իսլամական Հանրապետության օգտին կլինի, որպեսզի կարողանա ճգնաժամային պայմաններում ներառյալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման դեպքում օգտվել տնտեսական բազմազան բնագավառներից:

ASEAN-ի անդամ երկրների 643 միլիոնանոց շուկան բացառիկ հնարավորություն է Իրանի համար,որպեսզի կարողանա իր ապրանքները վաճառել այդ հսկայական շուկայում և ապահովել իր տնտեսական կարիքները:  

TAC դաշինքին Իրանի մասնակցությամբ, Հարավարևելյան Ասիայի երկրները կարող են  հասանելիություն ունենալ տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ECO- ի անդամ երկրների նոր ու  բազմազան  շուկաներին:

 

 

 

Պիտակ