Կահիրեյում կայացած Արաբական Լիգայի նիստն ավարտվեց առանց արդյունքի
(last modified 2019-03-07T19:33:29+00:00 )
Մարտ 07, 2019 23:03 Asia/Tehran
  • Կահիրեյում կայացած Արաբական Լիգայի  նիստն ավարտվեց առանց արդյունքի

Կահիրեում կայացած Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների հանդիպումն ավարտվեց առանց Սիրիայի վերաբերյալ նոր որոշման կայացման:

Արաբական Լիգայի արտաքին գործերի նախարարների 61-րդ նստաշրջանը գումարվեց չորեքշաբթի օրը՝ Կահիրեում: Փակ դռների ետեւում վեց ժամ տեված նիստն ավարտվեց առանց կոնկրետ արդյունքների:

Նստաշրջանին մասնակցած Արաբական Լիգայի արտաքին գործերի նախարարները չքննարկեցին Սիրիայի վերադարձը Լիգա: Ներկաները քննարկեցին միայն սիրիացիներին օժանդակություն տրամադրելու հարցը:

Պաղեստինցիներին աջակցելու կապակցությամբ եվս որեվէ որորշում չկայացվեց, չնայած Երուսաղեմի Ալ Աղսա մզկիթում տիրող լարված իրավիճակին:

 

Պիտակ