Ապրիլ 06, 2020 11:17 Asia/Tehran
  • Քուվեյթը վերսկսում է Իրանից սննդի ներկրումը

Քուվեյթի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ վերսկսում է Իրանից սննդի ներկրումը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի բռնկումից հետո:

Քուվեյթի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Աբդուլլահ ալ-Աֆասին հայտարարել է, որ Իրանից սննդամթերք ներկրելու մասին երկրի որոշումը կայացվել է  շուկայում անհրաժեշտ ապրանքների և սննդի առկայությունն ապահովելու շրջանակներում:

Քուվեյթի շուկաներում վերջին օրերին առկա է որոշ ապրանքների և սննդամթերքի  պակաս, և գրանցվել է գնաճ:

Ավելի վաղ, կորոնավիրուսի բռնկումից հետո, այդ երկիրը դադարեցրել էր Իրանից ցանկացած գյուղմթերքի ներմուծումը:

Պիտակ