Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակից՝ պաղեստինցիներին ճնշելու համար
(last modified 2020-04-10T08:35:48+00:00 )
Ապրիլ 10, 2020 13:05 Asia/Tehran
  • Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակից՝ պաղեստինցիներին ճնշելու համար

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակից՝ պաղեստինցիների դեմ իր հարձակումներն ավելացնելու համար:

Հինգշաբթի օրը, պաղեստինյան  Դեյր Յասին գյուղում տեղի ունեցած սպանդի 72-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած բանաձևում,  Արաբական պետությունների լիգան նշել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարին զուգահեռ, ավելացել են պաղեստինցիների նկատմամբ կիրառվող բռնություններն այդ թվում՝ սպանությունները, ձերբակալությունները, ապօրինի տեղահանումները, անտեսելով միջազգային իրավունքի ու բարոյականության բոլոր նորմերը»:

Բանաձևում նաև նշվել է, որ կորոնավիրուսը սպառնում է Իսրայելի բանտերում գտնվող ավելի քան  5 հազար բանտարկյալների կյանքին:

Հատկանշական է, որ Արաբական երկրների լիգայի մի շարք անդամներ, ներառյալ՝ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, ոչ պաշտոնական հարաբերություններ ունեն Սիոնիստական ռեժիմի հետ:

1948թ Դեյր Յասին գյուղի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին  250 անմեղ բնակիչներ՝ այդ թվում նաև երեխաներ:

Պիտակ