Օգոստոս 20, 2020 08:45 Asia/Tehran
  • Քուվեյթի խորհրդարանի պատգամավորները և  ժողովուրդը դեմ են Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը

Քուվեյթում Պաղեստինի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի մանսակիցները դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորումը:

Քուվեյթի պառլամենտի երեսունյոթ անդամները ստորագրահավաք են կազմակերպել, որում կառավարությանը կոչ են արել իր դիրքորոշումը հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ: Այս մասին հայտնում է Gulf Online կայքը:

Համերաշխություն հայտնելով պաղեստինցիներին, Քուվեյթի խորհրդարանականները վերահաստատել են  խորհրդարանի դիրքորոշումը՝  Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ հանդես գալու հարցում:

Անցյալ հինգշաբթի օրը, ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Աբու Դաբին և Թել Ավիվը պաշտոնապես կարգավորում են հարաբերությունները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ