Ապրիլ 21, 2021 09:22 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի բանակում մի զինծառայող է ինքնահրկիզվել

Հոգեկան խնդիրներով տառապող մի սիոնիստ զինվոր ինքնահրկիզվել է, բանակի հրամանատարներնի կողմից վերջինիս մոտ առկա խնդիրներն անտեսելու հետևանքով:

Ըստ Shahab News կայքի; Սիոնիստական ​​ռեժիմի 13-րդ ալիքը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքնահրկիզված Իցեկ Սաիդյան  աշխատում էր շքերթի ստորաբաժանումում:

Հեռուստաալիքը հաղորդել է, որ բանակի հրամանատարների շրջանում  մտահոգություններ կան, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ զինվորների նույնպես կարող են դիմել ինքնահրկիզման: Այս զինվորների մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել տարբեր բախումների մասնակցելուց հետո:

Զինվորի ինքնահրկիզման մասին լուրից հետո, բանակում  հաշմանդամ դարձած զինվորները  հավաքվել են Թել Ավիվում՝ ռեժիմի պատերազմի նախարարության դիմաց և բողոքել իրենց խնդիրների նկատմամբ բանակի անփութության դեմ:

իսրայելական լրատվամիջոցները բազմիցս նախազգուշացրել են իսրայելցի զինվորների շրջանում դեպրեսիայի, թմրանյութերի օգտջագործման և ալկոհոլից կախվածության, սեռական ոտնձգությունների և փախուստի դեպքերի աճի մասին:

Պիտակ