Հունիս 02, 2021 11:44 Asia/Tehran
  •  Սիոնիստական ​​ռեժիմն ԱՄՆ-ից  1 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն է խնդրում՝ «Երկաթե գմբեթ» համակարգն արդիականացնելու համար

Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Գազայի պատերազմում վերջերս կրած պարտությունից հետո Սիոնիստական ​​ռեժիմը մտադիր է 1 միլիարդ դոլարի շտապ օգնություն խնդրել ԱՄՆ-ից ՝ «Երկաթե գմբեթ» համակարգը արդիականացնելու նպատակով:

Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը Թել Ավիվի խնդրանքը կփոխանցի չորեքշաբթի օրը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:

ԱՄՆ-ում Գանցը հանդիպելու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ:

Հանդիպումների ըթնացքում քննարկվելու է  միջին և փոքր հեռահարության հրթիռների դեմ իսրայելական բանակի կողմից օգտագործված «Թամեր» ընկալիչ հրթիռների համալրման հարցը: 

Հատկանշական է, որ այս խնդրանքը ներկայացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ զենքի վաճառքի հաստատումից ընդամենը երկու շաբաթ անց:

Իսրայելական բանակի վերջին պաղեստինյան դիմադրության խմբերի հետ պատերազմում «Երկաթե գմբեթ» համակարգը չկարողացավ խոցել Դիմադրության  հրթիռները:

Պիտակ