Հոկտեմբեր 07, 2021 17:27 Asia/Tehran
  • Եմենի բանակը խոցել է ամերիկյան լրտեսական ԱԹՍ

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքի կործանման մասին:

Հինգշաբթի  օրը Եմենի զինված ուժերի խոսնակ գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ  երկրի զինված ուժերը խոցել են ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքը, որը թշնամական գործողություններ էր իրականացնում Ջիզանի ճակատում:

Յահյա Սարին հավելել է, որ Եմենի հակաօդային պաշտպանությունը խոցել է ԱՄՆ-ի արտադրության RQ_20 լրտեսական անօդաչուն, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Ջիզանի ճակատում:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչուն խոցվել է համապատասխան զենքով, իսկ անօդաչուի բեկորների պատկերները գրանցվել են և կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Վերջին ամիսներին Եմենի բանակը նաև խոցել է Սաուդյան կոալիցիային պատկանող մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք  թշնամական գործողություն էին իրականցնում Եմենի տարբեր շրջաններում:

 

Պիտակ