Հոկտեմբեր 22, 2021 18:08 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմն անհանգստացած է «Հեզբոլլահի» հրթիռների պատճառով

Եբրայալեզու աղբյուրներն անդրադառնալով Հայբայի քիմիական գործարաններին լիբանանյան «Հեզբոլլահի» հրթիռների հասցրած վնասների կապակցությամբ առկա մտահոգություններին, հայտնել են որ իսրայելական բանակը մտադիր է մոդելավորում անցկացրել «Հեզբոլլահի» հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ:

Եբրայալեզու «Մաարիվ» թերթն ուրբաթ օրվա հոդվածում գրել է, որ իսրայելական բանակը համեմատություն է անցկացրել «Հեզբոլլահի» հրթիռների և Իսրայելի պաշտպանական համակարգերի միջև և պարզել է, որ պատերազմի դեպքում մի շարք հրթիռներ կհարվածեն կարևոր թիրախների:

Այդ նպատակով Սիոնիստական ​​ռեժիմի ներքին ճակատի ուժերը մտադիր են հաջորդ ամիս անցկացնել զորավարժություններ:

Թերթը գրել է, որ ներկա  իրավիճակի և 2006 թվականի պատերազմի միջև հիմնական տարբերությունն այն է, որ այժմ «Հեզբոլլահն» ունի ճշկրիտ հրթիռներ, ինչը շատ կարևոր է հավանական հակամարտության դեպքում:

Եբրայալեզու աղբյուրները ավելի վաղ հայտնել էին Լիբանանի «Հեզբոլլահի» հնարավորությունների վերաբերյալ Իսրայելի մտահոգությունների աճի մասին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ