Իրաք. Սիրիան պետք է վերադառնա Արաբական լիգա
(last modified 2023-04-30T12:53:49+00:00 )
Ապրիլ 30, 2023 16:23 Asia/Tehran
  • Իրաք. Սիրիան պետք է վերադառնա Արաբական լիգա

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Սիրիայի՝ Արաբական լիգա վերադառնալու անհրաժեշտության հարցում երկրի դիրքորոշումը հաստատուն է։

2011 թվականին Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո Արաբական լիգան ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ճնշման տակ դադարեցրեց Սիրիայի անդամակցությունն այս միությանը, իսկ արաբական երկրների մեծ մասը փակեցին իրենց դեսպանատները և խզեցին դիվանագիտական ​​հարաբերությունները Դամասկոսի հետ։

«Ալ-Մայադին» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆն արձագանքելով վաղը Սիրիայի՝ Արաբական լիգա վերադառնալու կապակցությամբ Հորդանանում կայանալիք հնգակողմ հանդիպմանը, ասել է,-«Բաղդադի դիրքորոշումն այդ  կապակցությամբ հաստատուն է»:

Ալ-Սահաֆն ասել է, որ Սիրիան պետք է տարածաշրջանային անվտանգության և կայունության զարգացմանն ուղղված քաղաքական լուծման շրջանակներում վերադառնա Արաբական լիգա և վերականգնի իր տեղը։

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վաղը (երկուշաբթի) տեղի կունենա արաբական հինգ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարների հանդիպումը՝ Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի ներկայությամբ։

Պիտակ