Հունիս 23, 2024 11:02 Asia/Tehran
  • Իսլամի մարգարեի իրավահաջորդ իմամ Ալիի սրբավայրը նախապատրաստվում է Ղադիր Խոմ տոնի համար

Իսլամի մարգարեի իրավահաջորդ իմամ Ալիի սրբավայրը նախապատարստվում է Ղադիր Խոմ տոնի համար։ Սրբավայրում տեղադրվել են պաստառներ Ղադիր Խոմի քարոզներից և այն զարդարվել է ծաղիկներով ու լույսերով։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հունիսի 25-ին նշվում է մուսուլմանների մեծ տոներից Ղադիր Խոմը։ 

Ղադիր Խոմը  Մեքքայի և Մեդինայի միջև ընկած տարածքի անունն է, որտեղ իսլամի  մարգարե Մուհամմադն Իմամ Ալիին ներկայացրեց որպես իր իրավահաջորդ։