Դեկտեմբեր 14, 2016 17:50 Asia/Tehran
  • Ֆրանսիայի սենատն օրերս ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Ֆրանսիայի սենատն օրերս ճանաչեց եզդիների ցեղասպանությունը Իրաքի և Սիրիայի տարածքում: Բանաձևի ընդունումից հետո դիմում կներկայացվի նաև կառավարությանը, որպեսզի ճանաչումը ամբողջական բնույթ կրի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը հիշեցրեց, որ նախքան Ֆրանսիան, Կանադայի կառավարությունը, ԱՄՆ-ն, Եվրախորհրդարանը ր ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հանձնաժողովը նույնպես ճանաչել էին Իսլամական պետության գործողությունները եզդիների նկատմամբ որպես ցեղասպանություն: «Իհարկե, գովելի և խրախուսելի է, որ երկրները ճանաչում են եզդիների ցեղասպանությունը: Սակայն մտավախություն կա, որ դա կմնա միայն դեկլարատիվ ոլորտում: Հնարավոր է, որ այդ բանաձևերը այդպես էլ կմնան թղթի վրա և ոչ մի էական արդյունք չեն տա: Այդ բանաձևերից հետո պետք է աշխատանքներ տարվեն եզդիներին հումանիտար աղետից փրկելու համար, իսլամիստների դուրս բերում եզդիների բնօրրանից և հնարավորություններ ստեղծեն փախստականներին հայրենիք վերադարձնելու համար: Այս պայմանները դեռևս չեն ապահովվում: Եզդիները շարունակում են մահանալ փախստականների ճամբարներում՝ սովից և վարակներից»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Ankakh.com

 

Պիտակ