Մայիս 05, 2017 18:30 Asia/Tehran
  • Հայտնի է դարձել, որ Սիրիայից վերադարձել են 350 բրիտանացիներ

Բրիտանիայի պետական աղբյուրներ հաղորդել են, որ 350 բրիտանացիներ Սիրիայից վերադարձել են այդ երկիր:

Վկայակոչելով բրիտանական անվտանգության աղբյուրներին, «Թայմս» օրաթերթը գրել է, որ այդ անձանց մեծ մասը հաշվառված են եղել ԻԼԻՊ-ի շարքերում և հրազենի ու պայթուցիկ նյութերի օգտագործման շրջան են անցկացրել:

Բրիտանիայի ներքին անվտանգության հայտարարության համաձայն, 850 բրիտանացիներ Սիրիա են այցելել ԻԼԻՊ-ին և մյուս ծայրահեղական խմբերին միանալու համար, որոնց 10-15 տոկոսն սպանվել է և կեսից քիչը վերադարձել են Բրիտանիա:

Բրիտանիան հատկապես մայրաքաղաք՝ Լոնդոնը միշտ ահաբեկչական հարձակումների թիրախում է եղել, այնպես որ միայն 2016 թվականին 260 հոգի ձերբակալվել են ահաբեկչական գործողություններ կատարելու մեղադրանքով:

Պիտակ