Հունիս 24, 2017 07:26 Asia/Tehran
  • Կատարն արձագանքեց արաբական չորս երկրի 13 պահանջներին

Կատարի ԱԳ նախարարությունը շաբաթ վաղ առավոտյան պատասխանելով Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի ներկայացրած նախապայմաններին հայտարարեց. «Դոհան քննարկելու և պատասխանելու է Քուվեյթի միջոցով փոխանցված այդ երկրների 13 նախապայմաններին»:

«Փարս Թուդեյ»-ը հղում կատարելով Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին հաղորդում է, որԿատարի արտաքին դիվանագիտության գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է. «Մենք լրջորեն ուսումնասիրելու ենք Դոհային շրջափակման ենթարկած երկրների պահանջները և հարմար պատասխան պատրաստելով դա փոխանցելու ենք Քուվեյթին»:

«Կատարը շնորհակալություն է հայտնում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական երկրների միջև ծագած ճգնաժամի կարգավորման համար Քուվեյթի գործադրած ջանքերի կապակցությամբ»,-ասված է Կատարի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի տնօրեն Յասեր Աբուհալալեի թուիթերյան էջում հրապարակված փաստաթղթի համաձայն` հեռուստակայանի  փակվելը Կատարի հետ հարաբերությունների կարգավորման համար Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի նախապայմաններից են:

Ներկայացված պահանջների շարքում են գտնվում Կատարում Թուրքիայի ռազմաբազայի շտապ փակումը և Կատարի տարածքում Դոհայի ու Անկարայի միջև ռազմական ամեն կարգի համագործակցության դադարեցումը, Թեհրանի հետ Դոհայի դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, ինչպես նաև «Ախավան-օլ-մոսլեմին»-ի և Լիբանանի Հեզբոլլահի հետ այդ երկրի հարաբերությունների դադարեցումը:

Հիշյալ երկրներն իրենց պահանջների իրագործման համար տասնօրյա ժամկետ են նշանակել:

 

Պիտակ