Հունիս 28, 2017 13:33 Asia/Tehran
  • Թուրքիան կրակել է Սիրիայում քրդական զինյալների դիրքերի ուղղությամբ

Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը:

Ըստ թուրքական թերթի՝ հունիսի 27-ի երեկոյան քրդերը խոշոր տրամաչափի գնդացիներով կրակել են սահմանին թուրքական զինվորների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ թուրքական հրետանին ավելի քան 20 ռումբ է բաց թողել Աֆրին քաղաքի շրջանում գտնվող YPG-ի դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին կրակ բացել: Մայիսի սկզբին Միացյալ Նահանգների վարչակազմը հաստատել էր Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ին զենք մատակարարելը: Վերջիններս մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի զինված կոալիցիայի կազմում, որն էլ պայքար է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման դեմ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը խոստացել է «ամեն ամիս Անկարային տեղեկացնել բոլոր մատակարարումների մասին»: Նա թուրքական կողմին վստահեցրել է նաև, որ քրդերին տրամադրված զենքերը «Իսլամական պետության» պարտությունից հետո վերադարձվելու են Միացյալ Նահանգներ: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի որոշումը «լուրջ սխալ» է անվանել:

Ankakh.com

Պիտակ