Հուլիս 01, 2017 14:40 Asia/Tehran
  • Քրդական ուժերի և Թուրքիայի իշխանությունների միջև ուժգին բախումներ են, իրավիճակը թեժ է երկրի հարավում. թուրքագետ

Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: 


«Գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ: Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը»,- ասաց թուրքագետը և մեջբերեց Էրդողանի հայտարարությունը, թե չնայած զոհեր են տալիս, բայց ամեն գնով՝ օգտագործելով զինտեխնիկա և զինուժ, Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայում ստեղծվի Քրդական պետություն, քանի որ դա հակասում է Թուրքիայի  ազգային անվտանգությանը: 

Միաժամանակ, ըստ նրա, Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդը հայտարարել է, թե սեպտեմբերի 25-ին կայանալիք Քրդական անկախության հանրաքվեն չի հետաձգվելու, հակառակ դեպքում այն կբերի մահաբեր պատերազմի: Թուրքիայի իշխանությանը ևս դեմ են Իրաքում Քրդստանի անկախության հանրաքվեին: 


Մուշեղ Խուդավերդյանը նշեց բավական թեժ է Թուրքիայի հարավում, և գրեթե ամեն օր զոհվում են և թուրք զինվորներ: Ըստ նրա՝ Դիարբեքիրում հատկապես բախումներն ուժեղ են, որտեղ ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության զինյալների ու թուրքական զինվորների միջև է: 

Թուրքագետը նշեց, որ աճել է բռնությունները լրագրողների հանդեպ Թուրքիայում,  որտեղ ներկայումս անազատության մեջ է պահվում 160 լրագրող: Վերջին երկու տարում Թուրքիայի ազատ համացանց ունեցող երկրից վերածվել է անազատ համացանց ունեցող երկրի և հավասարվել Իրանին, Չինաստանին և այլն:

Նա նշեց, թե միաժամանակ շարունակվում է գյուլենականների որսը. վերջին վեց ամսում փակվել է գյուլենականների 4000–ից ավելի հաստատություն:

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ բավական սրված են Թուրքիա- ԵՄ հարաբերությունները, հատկապես Թուրքիա-Գերմանիա: 

«Գերմանական իշխանությունները այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի  թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում ծեծի էին ենթարկել հայ և քուրդ բնակչությանը, ներս մտնել Գերմանիա: Միաժամանակ «Մեծ քսանյակին» մասնակցելու մեկնած Էրողանին ևս թույլ չեն տվել հանդիպել տեղի թուրք համայնքի հետ»,- ասաց նա և նշեց, թե ԵՄ հատուկ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, Թուրքիան այդպես էլ չի մտնի ԵՄ: 

Թուրքագետը նաև նշեց, որ Քրդական պետության ստեղծումը չի կարող լինել առանց ԱՄՆ համաձայնության, ըստ որի էլ ենթադրեց, որ հակադրվում են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:   

tert.am                          

 

 

Պիտակ