Հուլիս 02, 2017 18:57 Asia/Tehran
  • «Ջորջ Բուշ» ավիակիրը ժամանել է Իսրայել

ԱՄՆ ՌԾՈւ «Ջորջ Բուշ» ավիակիր նավը Ժամանել է Իսրայել: Դա վերջին 17 տարիների մեջ Իսրայելի ափերի մոտ այդ տիպի նավի կառանման առաջին դեպքն է, հայտնել է տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքը:

  Ավիակիրը խարիսխ է նետել Հայֆա քաղաքի մոտ և սպասվում է, որ այնտեղ կմնա չորս օր: «Հսկայական «Ջորջ Բուշ» ավիակիրը խարիսխ է նետել Հայֆայի ծովածոցում: Ամերիկացի հազարավոր զինծառայողների համար ծրագրված են միջոցառում Հայֆա և Իսրայելի այլ քաղաքներում»,- հաղորդել է հեռուստաալիքը: Նշվում է նաև, որ երկուշաբթի ավիակիր նավ կայցելեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: «Ջորջ Բուշ» ավիակրի վրա, որ արդեն 2 տարի է մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավոման դեմ պայքարին, գտնվում են 5,7 հազար զինծառայող, ինչպես նաև տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

hraparak.am/

 

Պիտակ