Հուլիս 06, 2017 13:21 Asia/Tehran
  • Արաբական երկրները հայտարարել են Կատարի դեմ բոյկոտի երկարացման մասին

Արաբական երկրների քառյակը կշարունակի Կատարի դեմ քաղաքական և տնտեսական բոյկոտը։ Այս մասին հայտարարվել է է Սաուդյան Արաբիայի արտգործնախաար Ադել ալ-Ջուբեյրը: Նա ընդգծել է, որ արաբական երկրների պահանջին Դոհայի պատասխանը որևէ հիմք չի պարունակում Կատարի շրջափակումը վերացնելու համար:

Ավելի վաղ Կահիրում անցկացված Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպմանը ափսոսանք է հայտնվել, որ Կատարը մերժել է իրականացնել իրենց պահանջները:

Պարսից ծոցի առաջատար երկրների եռյակը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, և Եգիպտոսը մեղադրում են Կատարին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

armedia.am

 

Պիտակ