Հուլիս 18, 2017 19:41 Asia/Tehran
  • Էրդողանը Կատարի հակամարտության կարգավորման նպատակով շրջագայության կմեկնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հուլիսի 23-24-ին դիվանագիտական շրջագայության մեկնել Կատար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա:

Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը` հղում կատարելով Թուրքիայի առաջնորդի աշխատակազմի աղբյուրին: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Կատար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա այցելելու մասին` մտադրություն ունենալով բարելավել երկխոսությունը Կատարի ճգնաժամում ներգրավված երկրների հետ: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են բոլոր շփումները Կատարի հետ` նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ այդ որոշմանը միացել են մի շարք այլ պետությունները: Քուվեյթն այս հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ:

 Ankakh.com

 

Պիտակ