Մաքրության օր Մաշհադում ՝ Մեծարգո առաջնորդի ներկայությամբ
«Ողորմածության տասնօրյակ»-ի սեմին, հուլիսի 23-ի առավոտյան , իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայությամբ, Մաշհադում գտնվող շիա մուսուլմանների 8-րդ առաջնորդ Իմամ Ռեզայի սուրբ դամբարանում իրականացվել է մաքրության ծիսակարգ:
Իմամ Ռեզայի դամբարանի մաքրման ծիսակարգը կայացել է հուզառատ մթնոլորտում: Արարողակարգին մասնակցել են ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ: Ծիսակարագն ուղեկցվել է Ղուրանի ընթերցանությամբ:
Անցած տարիներին ևս, հեղափոխության նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մասնակցել էր այդ արարողությանը:
Լուսանային հիջրեթի Զի- Ղադե ամսվա առաջին տասն օրերին նշվում է «Ողորմածության տասնօրյակը»: Դա Ֆաթիմայի Իմամ Ռեզայի բարեբաստիկ ծննդյան օրերի միջև ընկած ժամանակահատվածն է: