Օգոստոս 14, 2017 19:34 Asia/Tehran
  • Եմենում ավելի քան 1.5 միլիոն մարդ վարակվել է խոլերայով. ԱՀԿ-ն ահազանգում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումները շարունակվում են: Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 503 հազար մարդ: Գրանցված է մահվան 1975 դեպք խոլերայից»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, ԱՀԿ-ն երկուշաբթի օրը հրապարակել է զեկույց, որում նշել է.«Վերջին մի քանի շաբաթում համաճարակի տեմպերը նվազել են, սակայն ամեն օր մոտ հինգ մարդ  վարակվում է այդ հիվանդությամբ»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում նաև ասված է.«Եմենում տիրող ծանր վիճակի պատճառներն են՝  քաղաքացիների առողջ ջրին հասանելիություն չունենալը և   առողջապահական ծառայությունների, հիվանդանոցների ու բժշկական կետերի  բացակայությունը»:  

 

 

Պիտակ