Օգոստոս 20, 2017 18:40 Asia/Tehran
  • Սիրիական բանակը «Հըզբոլահի» հետ միասին ԻՊ-ից տարածքներ է ազատագրել

Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլահ» շարժման զինյալների հետ միասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Լիբանանի սահմանի մերձակա տարածքների մեծ մասը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Եթե դուք վերադառնաք, մենք էլ կվերադառնանք» գործողության առաջին օրը սիրիական բանակն ու «Հըզբոլահի» զինյալներն ազատագրել են 87 քառ կմ տարածք, որը գտնվոմ էր ԻՊ-ի վերահսկողության տակ»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, հարձակումն իրականացվել է երեք ուղղություններով՝ հրետանու պաշտպանությամբ: Գործողությունների արդյունքում չեզոքացվել են տասնյակ զինյալներ, ահաբեկչական երկու խումբ հանձնվել է «Հըզբոլահ»-ին առանց մարտերի: Իրենց վերահսկողության տակ են վերցրել նաեւ երեք անցակետեր՝ Զամարանին, Աբու Հեդեսիջը եւ Զագեր Ալին:

Լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտնել էր ԻՊ-ի դեմ գործողություններ սկսելու մասին: Զինվորականներն իրենց առջեւ խնդիր են դրել ահաբեկիչներից ազատագրել 120 քառ.կմ Սիրիային սահմանակից տարածք: Մեկ օրվա ընթացքում կարողացել են գրավել 30 քառ.կմ տարածք:

Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական գործողություններն ինքնուրույն են իրականացրել, առանց «Հըզբոլահի» եւ սիրիական բանակի հետ համակարգելու:

galatv.am/

Պիտակ