Սիրիայում Արևմուտքի ներկայացրած պահանջներն անիրական են
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումն այն դեպքում ազատ կլինի, երբ լինի Բաշար Ասադի նախագահության շրջանն ավարտվելուց հետո և առանց ՄԱԿ-ի միջամտության»:
Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ամբողջական կործանումից հետո այդ երկրում օրինական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հայտարարության մասին Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է .«Միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի երկրի համար որոշումներ կայացնել և Բաշար Ասադն էլ մինչև նախագահության շրջանի ավարտը կկառավարի երկիրը»:
Անդրադառնալով մինչև 2017 թվականի հոկտեմբերի վերջը Սիրիայում ԻԼԻՊ-ի կործանման մասին Դի Միստուրայի խոսքերին, Նաղավի Հոսեյնին ասել է.«Այսօր Արևմուտքը հասել է այն եզրակացության, որ Սիրիայում և տարածաշրջանում իր նպատակները չեն իրականացել»: