Սեպտեմբեր 15, 2017 12:36 Asia/Tehran
  • Քրդական հանրաքվեին խանգարում է ԻՊ դեմ պայքարը. պետդեպ

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին խանգարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նուերտը:

«Մենք ներկա պահին չենք աջակցում քրդական հանրաքվեն ԻՊ դեմ պայքարի պատճառով», - նշել է պաշտոնյան:

Իրաքյան Քրդստանի ինքնավարության իշխանությունները միակողմանիորեն սեպտեմբերի 25-ին նշանակել են Իրաքից ինքնավարության անկախացման հարցով հանրաքվե: Բաղդադում այն համարում են անօրինական:

armedia.am

Պիտակ