UNICEF. Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ եմենցի երեխա
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ UNICEF-ը շաբաթ օրը հայտարարել է, որ 1.9 դոզա կենսական պատվաստներ փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում: Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ եմենցի երեխա». ասված է հաղորդագրության մեջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ 1.9 միլիոն դոզա պատվաստն օգտագործվելու է Եմենում 600 հազար երեխաների դիֆթերիայի, կապույտ հազի և տուբերկուլոզի նման հիվանդությունների դիմաց պատվաստելու համար:
Միջազգային ճնշումների ներքո, Սաուդյան Արաբիան շաբաթ օրը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ անհրաժեշտ օժանդակություններ, այդ թվում դեղորայք փոխադրող 4 ինքնաթիռների թույլատրեց վայրէջք կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում:
Սաուդյան Արաբիան Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, 2015 թվականի մարտից ի վեր ԱՄՆ-ի հովանավորությամբ, ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը: