Հունվար 18, 2018 15:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հաշվի է առնում Սիրիայում Թուրքիայի շահերը. Պենտագոն

ԱՄՆ-ն Սիրիայում գործողություններ իրականացնելիս հաշվի է առնում Թուրքիայի շահերը և ընդունում դրանց օրինական լինելը, նշված է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է NEWS.am-ը՝ հղվելով «ՌԻԱ Նովոստիին:

Թուրքիան անցյալում մի շարք մտահոգություններ է հայտնել Սիրիայի հյուսիսում և արևմուտքում զգալի տարածքներ վերահսկող քրդական կազմավորումների գործունեության կապակցությամբ: Թուրքիան մտավախություն է հայտնել, որ Սիրիայի իրավիճակը կարող է նպաստել քրդական կազմավորումների ամրապնդմանը, որոնց Անկարան ահաբեկչական է համարում:

«Թուրքիայի մտահոգությունը անվտանգության հետ կապված օրինական է: Մենք, ինչպես նախկինում, Թուրքիայի հետ հարաբերություններում լիովին թափանցիկ կլինենք Սիրիայում մեր ջանքերի առումով, որոնք ուղղված են ԻՊ-ի ջախջախմանը: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հակաահաբեկչական ջանքերին»,- նշված է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

armedia.am/

Պիտակ