Հունվար 27, 2018 16:21 Asia/Tehran
  • Սիրիայի քրդերը Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում Սոչիի բանակցություններին չեն մասնակցելու

Սիրիայի քրդերը հայտնել են, որ իրենք Աֆրինում Թուրքական ԶՈւ կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շարունակվելու դեպքում չեն մասնակցի Սոչիում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ հունվարի 29-ից 30-ը  սպասվելիք բանակցություններին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Ռուսաստանի և Իրանի կողմերին հայտնել է, որ չի ցանկանում Սիրիայի քրդերին տեսնել Սոչիի բանակցություններում, և կողմերը բավարարել են Թուրքիայի պահանջը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինից հետո կարող են շարժվել Մանբիջ և այնտեղ նույնպես պայքարել քրդական զորամիավորումների դեմ:

Էրդողանը նշել է նաև, որ թուրքական ԶՈՒ-ն «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողության շրջանակներում կարող է հասնել մինչև իրաքյան սահման: 

lratvakan.am

Պիտակ