Փետրվար 08, 2018 18:56 Asia/Tehran
  • Եթե Թուրքիան հարվածի սիրիական Մանբիջին, մենք նույնպես կոշտ պատասխան կտանք. ամերիկացի հրամանատար

Իրաքում և Սիրիայում միջազգային ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ լեյտենանտ Փոլ Ֆանքը հայտարարել է, որ եթե Թուրքիան հարձակվի սիրիական Մանբիջի վրա, ապա իրենք նույնպես շատ կոշտ պատասխան կտան, այս մասին գրում է ABC News-ը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի հաստատենք մեր հաղթանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ», - ասել է ամերիկացի հրամանատարը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը տեղի քրդական ջոկատներին:Ըստ նրա՝ քրդական ուժերը մեծ վստահություն շահեցին այն բանից հետո, երբ կարողացան ԻՊ-ից ազատագրել Ռաքքան և այժմ համարվում են ԻՊ-ի դեմ պայքարում իրենց ամենակարևոր գործընկերներից մեկը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում ուղղված են Թուրքիայի դեմ:Էրդողանը վերահաստատել էր թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինից հետո Մանբիջ շարժվելու մտադրությունն ու կոչ արել ԱՄՆ-ին դուրս բերել իր զինվորականներին այդ տարածքից:Ավելի վաղ ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս հանելու կոչեր էր հղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչին ի պատասխան ԱՄՆ Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն:

.tert.am

Պիտակ