Հունիս 01, 2018 18:29 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը բարելավում է հակահրթիռային համակարգը

Սիոնիստական ռեժիմի հակահրթիռային կայանի անհաջողությունից հետո ռեժիմը մտադիր է 2 մլրդ դոլար ծախսել Հյուսիսային Պաղեստինում հակահրթիռային պաշտպանության կայանների համակարգերի արդիականացման համար:

Մի քանի ամիս առաջ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի հրամանով ցամաք-ցամաք հրթիռներ են ստեղծվել, որոնք կարող է 300 կիլոմետր հեռավորության վրա թիրախավորել տարբեր կետեր: 

Սա այն դեպքում, երբ Դիմադրության առանցքը, պատասխանելով  Սիրիայի հյուսիսում և արեւմուտքում (մայիսի 9-ին տասնյակ հրթիռներով հարվածել է իսրայելական ռազմակայաններին: Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը չկարողացավ չեզոքացնել դիմադրության առանցքի հրթիռային հարձակումները:

Պաղեստինյան դիմադրության խմբերը մայիսի 29-ին, պատասխանելով Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի օդուժի կողմից իրականացրած հարձակումներին, Գազայի հատվածում տասնյակ հրթիռներով  հարվածել են սիոնիստական բնակավայրերին: 

Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը չկարողացավ հետևել որոշ հրթիռներին, եւ հրթիռները հարվածեցին մի քանի սիոնիստական բնակավայրերի:

Պիտակ