Հոկտեմբեր 02, 2018 17:27 Asia/Tehran
  • Վալիդ Ալ-Մուալեմ.«Ալբու Քամալ շրջանում  Իրանի հրթիռային հարձակումն իրականացել է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»

Սիրիայի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Ալբու Քամալ շրջանի վրա հրթիռային հարձակումն իրականացել է ահաբեկչության դեմ մղվող պայքարի շրջանակում»:Այս մասին հաղորդել է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մուալեմը երեքշաբթի օրը նշելով, որ Իրան-Սիրիա համագործակցություններն իրականանում են օրենքի և Դամասկոսի ազգային ինքնիշխանության շրջանակում հավելել է.«Իդլիբ նահանգում գտնվող նույնանուն քաղաքի  և Եփրատի արևելյան հատվածում գտնվող Մեմբիջ քաղաքի ազատագրումը Սիրիայում մղվող պատերազմի վերջին գլուխն էր»:

Ալ-Մուալեմն ասել է.«Լաթաքիայի վրա սիոնիստական ռեժիմի կործանիչների վերջին ագրեսիան իրականացել է Սիրիայում ճգնաժամի երկարաձգման և Դիմադրության ուժերի հաղթանակներին դիմակայելու հնարավորության ստեղծման նպատակով»:

Սիրիական լրատվամիջոցները սեպտեմբերի 18-ին տեղեկացրեցին իսրայելական կորածնիչների կողմից Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակման մասին: 

Պիտակ