Նոյեմբեր 23, 2018 10:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների կրկնությունը բացառված է. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեց. «ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների կրկնությունն Իրանի դիտանկյունից բացառված է»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսությունների նիստում հակադարձելով Իրանի հետ միջուկային բանակցությունների նոր շրջան սկսելու ամերիկացիների ջանքերին, ասել է. «ՀԳՀԾ-ն լաբվ համաձայնություն է և ԻԻՀ-ն իր ատոմային ծրագրի շուրջ այլևս բանակցություն չի վարելու»:

Զարիֆն անդրադառնալով 6 երկրների հետ Իրանի ատոմային բանակցությունների նախորդ շրջանին, որ 12 տարի տևեց և հանգեց ՀԳՀԾ-ին, հավելել է. «Այսօր հերթը Եվրոպայինն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամներին է, որ համաշխարհային անվտանգության համար ներդրում ու ծախս կատարեն»:

«Իրանը ոչ թե իսլամական հեղափոխությունից հետո 40 տարի, այլ 7000 տարի է ինչ գոյատևել է և շարունակելու է գոյատևել»,-հայտարարել է Զարիֆն անդրադառնալով ԻԻՀ համակարգի ու ժողովրդի հետ որոշների թշնամությանը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշելով, որ Իրանի ու Իտալիայի պատմությունը շատ ավելի հին է հավակնորդ որոշ երկրների կյանքից, ասել է. «Այդ պատճառով էլ չենք հանձնվելու բռնության դիմաց, քանի որ որևէ ուժ մշտական չենք համարում»:

Պիտակ