Ռուսաստանն ընդգծել է Սիրիայի՝ Արաբական Պետությունների Լիգա վերադառնալու անհրաժեշտությունը
(last modified 2019-01-26T14:38:20+00:00 )
Հունվար 26, 2019 18:08 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է Սիրիայի՝ Արաբական Պետությունների Լիգա վերադառնալու անհրաժեշտությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ով այցելել է Թունիս, հերթական անգամ ընդգծել է Սիրիայի Արաբական Պետությունների Լիգա (ԱՊԼ) վերադառնալու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Սերգեյ Լավրովը շաբաթ օրը իր թունիսցի գործընկեր՝ Խեմայս Ալ-Ջհինավիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Թունիսի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ խոսել եմ Սիրիայի ԱՊԼ վերադառնալու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին»:

Թունիսի ԱԳ նախարարն ասել է.«ԱՊԼ-ի մարտի 31-ի գագաթնաժողովում քննարկվելու է Սիրիայի՝ Արաբական Լիգա վերադառնալու հարցը»:

Լավրովն ասել է.«Սիրիայի ԱՊԼ վերադարձը շատ կարևոր է Ռուսաստանի համար և պետք է բարելավեն Սիրիայի ու արաբական երկրների հարաբերությունները»:

Արաբական պետությունների լիգան 2011 թվականի նոյեմբերին Սիրիայի անդամակցության հարցը կասեցրեց,բայց այս օրերին արաբական շատ երկրներ պահանջել են չեղարկել ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության կասեցումը:

Պիտակ