Մայիս 02, 2019 17:26 Asia/Tehran
  • ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանական նավթը հնարավոր չէ հեռացնել շուկայից

ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ հնարավոր չէ իրանական նավթը հանել շուկայից, հավելել է, որ ՕՊԷԿ-ում որոշումները ընդունվում են համատեղ:

ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն հինգշաբթի Թեհրանում կայացած նավթի, գազի, վերամշակման եւ նավթաքիմիական  միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ասել է, որ ՕՊԷԿ-ի քաղաքականությունը  և որոշումներն ընդունվում են փորձագետների և բոլար անդամների հետ խորհրդակցությունների հիման վրա:

Բարկինդոն անդրադառնալով Իրանի նավթի դեմ հնչեցրած սպառնալիքներին հավելել է, որ Իրանի հարցով նախարարության եւ ՕՊԷԿ-ի քարտուղարության մակարդակով մենք քննարկում ենք հնարավոր լուծումները:

ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Իրանի խնդիրը ազդում է ողջ կառույցի վրա և ինչ որ տեղի է ունենում Իրանում, Վենեսուելայում կամ Լիբիայում ազդում է ամբողջ շուկայի եւ նավթային արդյունաբերության վրա:

Միացյալ Նահանգները չի երկարաձգել Իրանի նավթի պատժամիջոցների ազատման ռեժիմը և որոշ երկրների խոստացել է, որ կփոխարինի Իրանի նավթի պակասը գլոբալ շուկայում:

 

Պիտակ