Ապրիլ 06, 2016 19:55 Asia/Tehran
  • Բանգլադեշի 20 մլն բնակիչներ մկնդեղով թունավորված ջուր են խմում. HRW

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Բանգլադեշի շուրջ 20 մլն բնակիչներ մկնդեղով աղտոտված ջուր են խմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանգլադեշի իշխանությունները հիմնարար եւ ակնհայտ միջոցներ չեն ձեռնարկել ջուրը մկնդեղից մաքրելու համար, որը միլիոնավոր մարդիկ են խմում չքավոր գյուղական շրջաններում»,-ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:

Իրավապաշտպանները երկրի իշխանություններին մեղադրում են քաղաքացիների առողջության պաշտպանության հարցերն անտեսելու մեջ, մինչդեռ նրանք մերժում են անգործության մատնվելու մեղադրանքները:

BBC-ին տված հարցազրույցում երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Մալիքը հայտարարել Է, որ երկրի իշխանություններին հաջողվել Է հասնել իրադրության բարելավման. ներկայում աղտոտված ջուր Է խմում բնակչության 13 տոկոսն այն դեպքում, երբ 20 տարի առաջ խոսքը 20 տոկոսի մասին Էր: Իշխանությունները խոստանում են մինչեւ 2020 թվականը ամբողջովին լուծել այդ խնդիրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մկնդեղ պարունակող ջուրը Բանգլադեշում տարեկան 24 հազար մարդու մահվան պատճառ Է դառնում:

Պիտակ