Հունվար 06, 2020 12:28 Asia/Tehran
  • Իրանը ծանր վրեժ է լուծելու ԱՄՆ-ից

Իրանի դեմ ԱՄՆ-ի նախագահօ թշնամական ու սպառնալի հայտարարությունից հետո, Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլին հակադարձելու նպատակով Իրանն ԱՄՆ-ի շահերի ու թիրախների դեմ հարձակում իրականացնելու դեպքում, ռմբակոծելու են Իրանի 52 տարբեր շրջաններ:

Անցած երեք տարիների ընթացքում Թրամփի քայլերը մեկ առանձնահատկություն ունեին և դա  օտարներին անհարգելն ու գռեհկությունն էր: Ըստ երևույթին Թրամփի համար չի տարբերում Ֆրանսիայի նախագահաին հիմար կոչելը կամ արաբ շեյծերին կաթնատու կով անվանելը:

ԱՄՆ-ի նախագահը հոգեական ու բարոյական հավասարակշռություն չունի և ցանկացած ոճրագործություն է իրագործում: Նրա համար կարևոր չէ, որ այդ քայլերով վտանգում է ԱՄՆ-ի և մյուս ժողովուրդների շահերը: ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում, որ երկիր ոտք դրեց, անապահովություն տարածեց: Դրա վկայությունն է Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան և աշխարհի այլ երկրները:

Նման վերաբերմունքն անշուշտ ծախսատար է և Թրամփը պետք է իր քայլերի պատասխանին սպասի: Շատ երկրների, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանիև Թուրքիայի և Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտությունից մտահոգված հարևաններին կողմից Թեհրանին ուղղված ուղերձներն ու շփումները վկայում են ԱՄՆ-ի ահաբեկչական քայլերի հետևանքների մասին:

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը վրդովվել է Իրաքի ու Իրանի և ԱՄՆ-ի քայլերից տուժած բոլոր ժողովուրդներին: 

 ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի հետ շքեղ հրաժեշտը հստակ պատգամ է Թրամփին ուղղված:

Թրամփի հանդեպ ատելությունն այսօր անցել է Իրանի, Իրաքի, Աֆղանստանի ու Եմենի սահմաններից և տարածվել է մյուս ժողովուրդների մոտ:

Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Դիմադրության ծառը շարունակելու է աճել: Կայսրությունը ևս հարկադրված է լինելու հրաժեշտ տալ հարավ-արևմտյան Ասիայի տարածաշրջանին»:

Պիտակ