Հուլիս 15, 2020 17:08 Asia/Tehran
  • ԵՄ 11 երկրներ դեմ են հանդես եկել Արևմտյան ափի գրավման ծրագրի նկատմամբ

Եվրոպական 11 երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավարին ուղղված նամակում կոչ են արել ԵՄ-ին բոլոր տարբերակներով կանխել Արևմտյան ափը Իսրայելին բռնակցելու պլանները:

Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի և Մալթայի արտաքին գործերի նախարարները նամակ հղելով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորրելին,  ընդգծել են, որ Եվրամիությունը պետք է պատրաստի Արևմտյան ափը Իսրայելին բռնակցելու կանխման բոլոր հնարավոր տարբերակների ցուցակը:

Այս նամակում եվրոպական 11 երկրների արտաքին գործերի նախարարները կարևորել են իսրայելական ծրագրի իրականացման իրավական և քաղաքական հետևանքների պարզաբանումը և կոչ են արել Բորելին ԵՄ-ի իսրայելական ծրագրին հակազդելու փաստաթղթի մանրամասներ տրամադրել իրենց:

Եվրոպական արտաքին գործերի նախարարները մտավախություն են հայտնել, որ Արևմտյան ափի բռնակցման Իսրայելի նախագիծը կանխելու  ուղղությամբ տարբերակների պատրաստման ժամանակը սուղ է:

Պիտակ