Օգոստոս 17, 2020 18:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԵՄ դեմ է ԱՄՆ-ի ձգանի մեխանիզմի կիրառմանը

Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ բանաձևն ընդունելու հարցում ԱՄՆ-ի ակնհայտ ձախողումը, Վաշինգտոնին ստիպել է օգտագործել ձգանի մեխանիզմը: Էմբարգոն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին:

Կիրակի օրը Եվրամիությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի գործարկել ձգանի մեխանիզմը, քանի որ ՀԳՀԾ-ի դրույթների համաձայն չի կարող նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելի խոսնակը կիրակի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող համարվել միջուկային գործարքի անդամ, քանի որ 2018 թ.-ին  դուրս է եկել ՀԳՀԾ-ից և այդ պատճառով չի  կարող օգտագործել այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀԳՀԾ-ի մասնակիցների համար»:

Եվրոպայի հստակ դիրքորոշումը կարելի է համարել նոր փուլ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ իր սպառնալիքները չիրագործվելու հարցում:

Վաշինգտոնի կողմից Անվտանգության խորհրդին առաջարկած բանաձևն մերժվելուց  հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում՝ ակտիվացնելու  ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ, աճում է Իրանի զենքի էմբարգոյի շարունակման վերաբերյալ Թրամփի վարչակազմի նկատմամբ քննադատություններն ԱՄՆ-ում: Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաները զգուշացրել են այս քաղաքականությունը շարունակելու բացասական հետևանքների մասին:

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերում գրել է. «Թրամփը սպառնում է պատժամիջոցներ կիրառել 2015-ին Օբամայի օրօք կնքված միջուկային գործարքում  նշված պատժամիջոցների անհապաղ վերադարձի վերաբերյալ, սակայն մենք դուրս ենք եկել ՀԳՀԾ-ից ինչը  ​​վնաս կհասցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ վետոյի իրավունքին»:

Միևնույն ժամանակ, որոշ քննադատներ կարծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը փորձում է ստեղծելով արտաքին քաղաքականության նոր մարտահրավեր, ծածկել քաղաքական խնդիրները, կտրուկ նվազող իր ժողովրդականությունը  և մեծացնել իր շանսը՝  2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում վերընտրվելու իր համար: Այս հարցը հայտնվել է ամերիկացի դեմոկրատների ուշադրության կենտրոնում, որոնք նույնպես կասկածի տակ են առնում Թրամփի հակաիրանական քաղաքականությունը:

ԱՄՆ-ի 2020-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի  խորհրդական Էնթոնի Բլինկեն ասել է. «2231 բանաձևում առկա լուծումները հասանելի են  մասնակից երկրների համար: Սպիտակ Տունը ՀԳՀԾ-ից դուրս գալու ժամանակ հայտարարեց որ վերջ է տալիս ՀԳՀԾ-ին իր մասնակցությաւնը: Պայմանագրին, որը գործում է և ունի ուժ, պետք է պահպանվի»:

Թվում է, թե Թրամփի վարչակազմը ոչ միայն չի հաջողել ձգանի մեխանիզմի առաջխաղացման հարցում, որին դեմ են 4+1 խմբի անդամ երկրները, այլև Միացյալ Նահանգներում չեն ողջունում Թրամփի հայտարարությունները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ