Ապրիլ 12, 2021 18:32 Asia/Tehran
  • Գերմանիայի արտգործնախարար. Վիեննայի նիստի շարունակվելը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմամբ

Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և միջուկային համաձայնության հարցում Եվրամիության թերացումներին, Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի շարունակվելը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմամբ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը երկուշաբթի օրը Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Ղորեյշիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ չնայած Վիեննայում համատեղ հանձնաժողովի վերջերս կայացած հանդիպումմները բարդ էին, սակայն կառուցողական էին և շարունակվելու են նաև երեքշաբթի օրը:

Արձագանքելով Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպին, Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ դա ՀԳՀԾ-ն վերականգնելու նպատակով,  Վիեննայում կայանալիք համատեղ հանձնաժողովի նիստի համար դրական լուր չէ:

Պիտակ