Աբուլղեյզն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի օկուպացիային վերջ դնելու մասին Անվտանգության խորհրդի նախկին բանաձևերի իրագործման անհրաժեշտությունը
(last modified 2021-04-20T14:44:13+00:00 )
Ապրիլ 20, 2021 19:14 Asia/Tehran
  • Աբուլղեյզն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի օկուպացիային վերջ դնելու մասին Անվտանգության խորհրդի նախկին բանաձևերի իրագործման անհրաժեշտությունը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի օկուպացիային վերջ դնելու կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհդի նախկին բանաձևերի իրագործման անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլղեյզը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի ավանաշինության  քաղաքականությունը մերժված է:

Պաղեստինի տարածքներում քաղաքատիպ ավաններ կառուցելու Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2334 բանաձևը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2334 բանաձևի համաձայն, Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունն  անօրինական է:  Բանաձևը, որը վավերացվել  է 2016-ի դեկտեմբերի 23-ին ՝ 14 անդամների կողմ և   Միացյալ Նահանգների միակ ձեռնպահ ձայներով, Պաղեստինի տարածքներում ավանաշինությունը  անօրինական է  համարում և Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է անում դադարեցնել ավանաշինության աշխատանքները:

Պիտակ