Հուլիս 09, 2021 06:58 Asia/Tehran
  • ԵՄ-ն փորձում է անտեսել Մոնաֆեղին խմբավորման  նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպան լինելու հավակնություն ունեցող եվրոպական կառավարությունները դեռ չեն հասել կոնսենսուսի՝ Իրանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Պիտեր Ստանոնը հինգշաբթի օրը լրագրողներին ասել է, որ կազմակերպությունների և անձանց դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել միայն անդամների միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Ահաբեկչական խմբավորման դեմ պատժամիջոցների հարցով Փարիզում կայացած տարեկան ժողովի կապակցությամբ Ստանոն նշել է. «Եթե ԵՄ բոլոր կառավարությունների միջև համաձայնություն ձեռք բերվի, այդ կազմակերպությունը կամ համապատասխան անձը կներառվի պատժամիջոցների ցուցակում, և կառավարությունները պարտավոր են սահմանափակումներ մտցնել վերջինիս նկատմամբ»:

Մոնաֆեղին ահաբեկչական խումբըավելի վաղ ներառված էր Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Սակայն 2009 թվականի հունվարի 26-ին, Եվրախորհուրդը ահաբեկչության նկատմամբ երկակի մոտեցում դրսևորելով, ԵՄ-ն այս խմբի անունը հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկից:

Պիտակ