Մայիս 15, 2016 19:00 Asia/Tehran
  • Բանգլադեշում 50 մարդ է զոհվել կայծակնահարումից

Բանգլադեշում վերջին երկու օրում 50 մարդ է մահացել կայծակի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն` մեջբերելով ոստիկանության տվյալները:

Մահացածների թվում մեծամասնությունը ֆերմերներ են եղել, ովքեր իրենց բրնձի դաշտերում աշխատելիս են եղել շանթահարման պահին:

Բանգլադեշում հաճախակի են կայծակներով ուղեկցվող փոթորիկները, սակայն այս տարի դրանք շատ ավելի դաժան են:

Փորձագետները նշում են, որ կայծակնահարման գլխավոր գործոններն են ջերմաստիճանի ընդհանուր բարձրացումն ու անտառահատումները:

Զոհեր են գրանցվել նաև մայրաքաղաք Դհաքայում, որտեղ ուսանողներ են կայծակնահարվել ֆուտբոլ խաղալիս և մանգո հավաքելիս:

Մարտից ի վեր շուրջ 90 մարդ է զոհվել կայծակնահարումից, մինչդեռ ողջ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 51 մարդ:

Պիտակ