ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ
(last modified Sun, 22 May 2016 19:27:57 GMT )
Մայիս 22, 2016 23:57 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի սոցիալիստական հանրապետություն:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սպիտակ տան ղեկավարի այցի պաշտոնական մասը կմեկնարկի երկուշաբթի եւ կտեւի մինչեւ մայիսի 25-ը: Օբամային ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նախատեսված են ամերիկյան նախագահի հանդիպումները Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգոմի, իշխող Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի եւ Ազգային ժողովի խոսնակ Նգուեն Տհի Կիմի հետ:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն առեւտրա-տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ անվտանգության եւ մարդասիրական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մայրաքաղաք Հանոյից բացի, Օբաման կայցելի նաեւ Հոշիմին:

Երկու տասնամյակ առաջ երկկողմ հարաբերությունների կարգավորումից ի վեր Օբաման ամերիկյան երրորդ նախագահն է, որ այցելում է Վիետնամ: Նրանից առաջ այս երկիր են այցելել Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշ-կրտսերը:

Պիտակ