Հունվար 02, 2023 10:23 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ ասիական ՆԱՏՕ-ի ստեղծման կապակցությամբ

Կորեական թերակղզում լարվածության սրման ֆոնին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Ասիա մայրցամաքում ՆԱՏՕ-ի նման կառույց ստեղծելու մտադրության կապակցությամբ:

Կորեայի իշխող՝ Աշխատավորական կուսակցության հանդիպման ժամանակ, Կիմ Չեն Ընը հայտարարել է. «Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրվակով ԱՄՆ-ն փորձում է ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը»։ 
Քննադատելով անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի իրականացրած թշնամական գործողությունները, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է. «2022 թվականին Միացյալ Նահանգները Հարավային Կորեային միջուկային հարձակման տարբեր միջոցներ է փոխանցել՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ռազմական ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա»:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը փորձում է ավարտին հասցնել Ճապոնիա-Հարավային Կորեա-ԱՄՆ եռանկյունին և «դաշինքի ամրապնդման» պատրվակով, ձևավորել նոր ռազմական բլոկ, կամ այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը։

Պիտակ