Փետրվար 28, 2023 18:22 Asia/Tehran
  • Թաիլանդում անցկացվում է Արեւելյան Ասիայի ամենամեծ զորավարժությունը՝ ավելի քան 30 երկրների մասնակցությամբ

Թաիլանդում ընթանում է Արեւելյան Ասիայում անցկացվող «Կոբրա Գոլդ» (Cobra Gold) խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Չինաստանը, հայտնում է Kyodo գործակալությունը։

Այս տարի ԱՄՆ-ը եւ Թաիլանդը համատեղության կարգով հյուրընկալում են զորավարժությունները, իսկ «Կոբրա Գոլդ»-ին լիարժեք մասնակցում են նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Մալայզիան եւ Ինդոնեզիան: Չինաստանը, Հնդկաստանը եւ Ավստրալիան միացել են սահմանափակ ձեւաչափով։

Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է մոտ 10 հազար մարդ, որոնցից մոտ 6 հազարը ԱՄՆ-ից։ «Կոբրա Գոլդ» զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 10-ը։

Վերջին 10 տարիների ընթացքում «Կոբրա Գոլդ» զորավարժություններում ԱՄՆ-ի զորքերի թիվը 10 հազարից նվազել է մինչեւ 6-ից 7 հազարի:

news.am

Պիտակ